Դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ. ԵՊՀ ռեկտոր
ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերելու առաջարկին: Նա նշեց՝ առաջարկվում է, որ բուհում չլինեն պարտադիր առարկաներ: Գևորգյանն ընդգծեց՝ դպրոցում էլ չկան պարտադիր առարկաներ, օրինակ՝ Հայոց լեզուն, պատմությունը, մաթեմատիկան և մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով, սակայն օրենքի ուժով դպրոցում Հայոց լեզուն և Հայ ժողովրդի պատմությունը պարտադիր առարկաներ չեն:
«Ես հարց տվեցի՝ ինչո՞ւ չեք ուզում օրենքի ուժով դպրոցում պարտադրել այդ առարկաները, նրանք զարմացան: Մի քիչ տարօրինակ է օրենքի ուժով որևէ հիմնարկում, որ ըստ օրենքի՝ պետք է լինի ինքնավար, պարտադրել ինչ-որ կրթական ծրագրեր: Ես գտնում եմ՝ արժե, որ այդ առարկաները բուհերում անցնեն, բայց «երբ» և «ինչպես»-ը քննարկման առարկա է»,- նշեց նա:
Ռեկտորը կարծում է, որ այդ առարկաները ցանկալի է անցնել 3-րդ, 4 -րդ կուրսերում, քանի որ ավագ դպրոցում դասավանդվում են, և անհրաժեշտ է մի երկու տարի ընդմիջում տալ, մարդը հասունանա, նոր անցնեն այդ առարկաները:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Սպասվում է սառնամանիք և ճանապարհների սառցակալում. Գագիկ Սուրենյան
Հայաստանում նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած ձյան ու ձնախառն անձրևի մասին SHANTNEWS.am-ի եթերում զրուցել է ԱԻ...