Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:ծ
Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանում։
Որպես ֆուտբոլիստ խաղացել է հետևյալ ակումբներում․
Արարատ Երևան (1984-1990)
Կոտայք (1991-1992)
Շիրակ (1992-1993)
ՀՄԸՄ (1994)
Հոմենեթմեն Բեյրութ (1994-1996)
Երևան (1997-1998)
Էրեբունի (1999)
Միկա (2000-2001)
Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը․
Կիլիկիա (2008-2010)
Գանձասար (2010-2012)
Արարատ (2012-2014, 2018-2019)
Հայաստանի Մ-19 հավաքական (2013)
Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014)
Ալաշկերտ (2014-2017, 2017-2018, 2019)
Նվաճումները որպես մարզիչ.
Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017)
Հայաստանի գավաթակիր (2018/2019)
Հայաստանի սուպերգավաթակիր (2016)
Նմանատիպ հոդվածներ
Ֆուտբոլիտ Էրիկ Գրիգորյանը հրաժեշտ տվեց երկրպագուներին
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուց հետո սոցցանցի իր է...
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոնֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Գերմանակա...
Վանեցյանը իրավասություն չունենալով մարզիչ է նշանակել․ մանրամասներ
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈւՆԻ ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ...
Լեւոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի փուլին
Բուխարեստում մեկնարկել է Grand Chess Tour-ի Superbet Rapid 2019 մրցաշարը, որին մասնակցում է տասը գրոսմայստեր: Նրանց մեջ...