Ողբերգական վթար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին
Նոյեմբերի 4-ին` ժամը 20:09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հարություն Մ., ծնված 1978 թ.) և «ԳԱԶ-53» (վարորդ՝ Միրաբ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...