Հայտնաբերել են 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին
Ոստիկանները հայտնաբերել են երեկ ժամը 14:30-ի սահմաններում Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Աշտարակի քաղաքապետարանի բանվորներին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթ կատարողը Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 42-այա Մայյիս Ադամյանն է և բաժանվելով մի քանի խմբերի, գնացել են նրա հավանական գտնվելու վայրեր, այնուհետև Մ. Ադամյանի հետ տանելով բացատրական աշխատանքներ, վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նշենք, որ տեղում մահացածը՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Թաթուլ Սուքիասյանն էր, իսկ հիվանդանոցում մահացածը՝ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Նաիրիկ Փանոսյանն էր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ...