1.5 մլն ռուբլիով Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը Մոսկվայում աճուրդի կհանեն
Խորհրդային Միության ղեկավարներից Լեոնիդ Բրեժնևի 1976թ. վարորդական վկայականը նոյեմբերի 14-ին աճուրդի կհանեն Մոսկվայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ վարորդական վկայականի սկզբնական գինը կազմելու է 1.35-1.5 մլն ռուբլի:
«ԱԱԿ 000077 համարի վարորդական վկայականը գտնվում է հրաշալի վիճակում: Բնական է, որ վարորդն իրավունք ուներ այդ վկայականով վարել ցանկացած տրանսպորտային միջոց»,- նշված է աճուրդն իրականացնող մարմնի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Վարորդական վկայականը տրված է 1976թ. դեկտեմբերի 10-ին: Այն Լեոնիդ Բրեժնևի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նվիրել է Ներքին գործերի նախարար Նիկոլայ Շելկովը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Առաջարկում եմ հարկերը միանգամից բարձրացնել մի 200%-ով. Սամսոն Գրիգորյանը վրդովված է
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Кто следующий, Госпо...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...