Նիժնի Նովգորոդում տղամարդիկ սպանել են հղի կնոջը, այրել նրա բնակարանը
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ձերբակալվել են հղի կնոջ սպանության և նրա բնակարանի հրդեհման համար կասկածվող երկու տղամարդիկ:
Շաբաթ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Նիժնի Նովգորոդի Արխանգելսկայա փողոցում գտնվող բնակարանի հրդեհը մարելուց հետո կնոջ դի են հայտնաբերել՝ բռնության հետքերով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հայտնաբերել և ձերբակալել են սպանության համար կասկածվող երկու տղամարդու՝ սպանվածի 19-ամյա և 27-ամյա ծանոթներին: Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 2-ի առավոտյան ոչ սթափ վիճակում գտնվող կասկածյալները եղել են սպանվածի տանը: Կնոջ հետ վիճելով՝ տղամարդիկ նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել, ինչից հետո խլել են նրա զարդերը, հրդեհել բնակարանը և փախել: Ընդ որում՝ երկու տղամարդիկ էլ իմացել են կնոջ՝ հղի լինելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...