Խոշոր ավտովթար. ԵՊՀ18-ամյա ուսանողուհու Mercedes-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Երեկ՝ նոյմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դիանա Ղ-ն իր վարած Mercedes մակնիշի 33 OQ 333 համարանիշի ավտոմեքենայով Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դիանա Ղ-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Կորյուն Ղ-ն, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Լևոն Ն-ն մարմնական վնսավածքներով տեղափոխվել են՝ Դիանա Ղ-ն՝ «Աշտարակ», Կորյուն Ղ-ն՝ «Արմենիա», իսկ Լևոն Ն-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ։ Նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գուրգեն Օ-ն, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դիանա Ղ-ն սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ վիրավորներից Կորյուն Ղ-ն և Լևոն Ն-ն աշխատում են «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես ավիադիսպետրերներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի...
ՀՐԱՏԱՊ․ Զորամասի զինանոցում հայտնաբերված վիրավոր զինծառայողը մահացել է
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է...
Սպանության փորձ՝ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու մեքենայի ուղղությամբ
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com...
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի...