ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված փրկարար Սամվել Դևելյանի հիշատակը
Նոյեմբերի 1-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված հերթական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվականից:
Խորհրդակցությունը սկսելուց առաջ աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակը:
Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Ի թիվս այլ հարցերի, Վրեժ Գաբրիելյանը նաև նկատել է, որ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն ստացել են իրենց առաջին բարձրացված աշխատավարձը, որն ավելի պարտավորեցնող է:
Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանն ամփոփել է արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված հրշեջ-փրկարարի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ոստիկաններ են ձերբակալվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի...