Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված հրշեջ-փրկարարի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը:
Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:
Սամվել Դևելյանի հուղարկավորությանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք:
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված Սամվել Դևելյանի աճյունը զինվորական կարգով հանձնվեց հողին:
Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի անունը հավերժ գրվեց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված մյուս հայորդիների անունների կողքին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած զինծառայողի մայրը ջրով բաժակը շպրտում է քննիչի վրա
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝...
Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորում (տեսանյութ)
Վանաձորում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու վանաձորցիներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միամիտ պետք է լինել՝ չհասկանալու համար, թե ինչ նպատակով էին այս մեքենաները Հայաստան տեղափոխվում. Տարոն Չախոյան
Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը տեսանյութ է հրապարակել, գրելով. «Էս նոր մեքենաները Վրաստանից Նոյեմբերյան-...