Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են պարեկային հսկողություն իրականացնել Սիրիայում
Ռուսական ռազմական ոստիկանությունն ուղևորվել է թուրքերի հետ առաջին համատեղ պարեկային հսկողություն իրականացնելու Սիրիայի հյուսիսում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Առաջին համատեղ ռուս-թուրքական պարեկային հերթապահությունը ներկայումս անցկացվում է Դարբասիաից արևելք՝ Սիրիայի հյուսիս-արևելքում հետևեկային և օդային ստորաբաժանումների մասնակցությամբ՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 22-ին Սոչիում ձեռք բերած համաձայնության»-նշում է Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջը:
Ռուսական 5 և թուրքական 4 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունն այսօր կեսօրին դուրս է եկել Դարբասիայից և անցել 110 կմ ճանապարհ՝ մինչև պարեկային հերթապահության վայր:
Պարեկային ավտոշարասյան կազմի մեջ են ռուսական «Վագր», «Թայֆուն» և թուրքական «Ոզնի» զրահապատ մեքենաներ: Ավտոշարասյան անվտանգությունն ապահովել է БТР-82 զրահապատ մեքենան:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում, Թուրքիայի ռազմական գործողությունների տարածքից արևելք և արևմուտք ընկած հատվածում պետք է անցկացվի թուրք-ռուսական համատեղ պարեկային հսկողություն:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Կալիֆոռնիայում Հելոուինը նշելիս չորս մարդ է սպանվել
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում երեկույթի ժամանակ կրակոցների արդյունքում զոհվել է չորս մարդ, ևս չորսը վիրավ...
Ռուսաստանում կացության անժամկետ տեսակներ են հայտնվել
Ռուսաստանում կացության անժամկետ տեսակներ են հայտնվել: Միևնույն ժամանակ, ընդլայնվել է օտարերկրյա քաղաքացիների ցանկը, որոն...
Թրամփը տեղափոխվում է Ֆլորիդա․ գոհ չէ Նյու Յորքից
ԱՄՆ նախագահը փոխել է իր հարկային գրանցման վայրը. Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա։ Այս մասին ինքը՝ Դոնալդ Թրամփն է գրել...