Ռուսաստանում կացության անժամկետ տեսակներ են հայտնվել
Ռուսաստանում կացության անժամկետ տեսակներ են հայտնվել: Միևնույն ժամանակ, ընդլայնվել է օտարերկրյա քաղաքացիների ցանկը, որոնք կարող են կացության թույլտվություն ստանալ՝ առանց ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու, իսկ դիմումների դիտարկման ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 ամիս, գրում է РИА Новости-ն:
Օրենսդրական համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի մեկից:
Օրենքով սահմանվել է անժամկետ կացության թույլտվության տրամադրման կարգը (նախկինում այն տրամադրվում էր 5 տարով)՝ բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների և նրանց ընտանքի անդամների (աշխատանքի թույլտվության գործողության ժամկետով) և որակավորված մասնագետների (3 տարով) նման թույլտվության տրամադրման դեպքերը:
Նաև ժամանակավոր կացության թույլտվություն կարող են ստանալ տարբեր խմբերի պատկանող օտարերկրյա քաղաքացիները՝ առանց քվոտան հաշվի առնելու: Այս նորմը կտարածվի այն քաղաքացիներ վրա, որոնք ծնվել են Ռուսաստանում կամ ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ, փախստականի կարգավիճակ ունեն կամ ժամանակավոր ապաստան է տրամադրված Ռուսաստանում:
Դյուրացվել է կացության թույլտվության կարգը մի շարք օտարերկրյա քաղաքացիներ համար, որոնք ծնվել են ՌԽՖՍՀ-ում և նախկինում Խորհրդային Միության քաղաքացիություն են ունեցել:
Բացի նշվածից՝ ժամանակվոր կացության թույլտվության տրամադրման դիմումների դիտարկման ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 ամիս:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ճապոնիայում այրվել է Սուրիի ամրոցը
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերականգնել Օկինավա պրեֆեկտուրայում գտնվող Սուրիի ամրոցը, որի շատ շինություններ ...
Կալիֆոռնիայում Հելոուինը նշելիս չորս մարդ է սպանվել
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում երեկույթի ժամանակ կրակոցների արդյունքում զոհվել է չորս մարդ, ևս չորսը վիրավ...
Թրամփը տեղափոխվում է Ֆլորիդա․ գոհ չէ Նյու Յորքից
ԱՄՆ նախագահը փոխել է իր հարկային գրանցման վայրը. Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա։ Այս մասին ինքը՝ Դոնալդ Թրամփն է գրել...