Թրամփը տեղափոխվում է Ֆլորիդա․ գոհ չէ Նյու Յորքից
ԱՄՆ նախագահը փոխել է իր հարկային գրանցման վայրը. Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա։ Այս մասին ինքը՝ Դոնալդ Թրամփն է գրել իր թվիթերյան էջում և բացատրել այդ տեղափոխությունը իր հանդեպ վատ վերաբերմունքով։
«Չնայած նրան, որ ես միլիոնավոր դոլարներ եմ վճարում որպես նահանգային, քաղաքային և տեղական հարկ, բայց շատ վատ վերաբերմունքի եմ արժանանում և՛ քաղաքի, և՛ նահանգի քաղաքական իշխանությունների կողմից։ Ավելի վատ վերաբերմունքի քչերն են արժանանում», – գրել է Թրամփը։
Նա պնդել է, որ շարունակելու է աշխատել Սպիտակ տանը և հուսով է, որ դա կշարունակվի ևս 5 տարի, բայց իր ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվելու Ֆլորիդա, որտեղ միլիարդատեր նախագահը սեփական առանձնատուն ունի։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ճապոնիայում այրվել է Սուրիի ամրոցը
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերականգնել Օկինավա պրեֆեկտուրայում գտնվող Սուրիի ամրոցը, որի շատ շինություններ ...
Կալիֆոռնիայում Հելոուինը նշելիս չորս մարդ է սպանվել
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում երեկույթի ժամանակ կրակոցների արդյունքում զոհվել է չորս մարդ, ևս չորսը վիրավ...
Ռուսաստանում կացության անժամկետ տեսակներ են հայտնվել
Ռուսաստանում կացության անժամկետ տեսակներ են հայտնվել: Միևնույն ժամանակ, ընդլայնվել է օտարերկրյա քաղաքացիների ցանկը, որոն...