ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սամվել Ալեքսանյանը ժեստ է ուղղել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, մասնակցել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը։
Ընկերության բացման արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ներկա էր նաև Սամվել Ալեքսանյանը։
Ավագ Ավանեսյանը հանդես եկավ ելույթով և նշեց, որ ըստ վերլուծության՝ տեքստիլի ճյուղը պոտենցիալ ունի մոտակա 10 տարիներին արտահանման ծավալները հասցնել 1 միլիարդ դոլարի, և այդպիսի ծրագրերը կնպաստեն այս կանխատեսման իրագործմանը։
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հագուստի արտադրության այս արտադրամասերը կապահովեն շուրջ 3 հազար աշխատատեղ:
Նշենք, որ գործարանում լրագրողներից մեկը ֆիքսել է «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայտնի գրությամբ պաստառ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարել, որ դա պետք է լինի յուրաքանչյուր հային առաջ մղող կարգախոսը և իր ֆեյսբուքյան էջում կոչ արել միանալ ֆլեշմոբին։ Ֆլեշմոբի իմաստն այն էր, որ մարդիկ թղթին գրեն` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է», լուսանկարեն ու տեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում։
Իսկ այս գրությամբ պաստառների տարածման համար Կառավարության նիստում ընդունվել էր որոշում վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...