Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա
Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։
Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի՝ ընդհանուր 10 տրանսպորտային միջոց։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են ընդհանուր 35 խմ-ից ավելի փայտանյութով։
Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում
Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում : Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց համարանիշերի մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջներին
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել համացանցում քննարկվող տեսանյութի վերաբերյալ:Մասնավորապես ասվում է. «Պարզաբա...