Արսեն Թորոսյանը՝ շտապօգնության աշխատողների աշխատավարձերի մասին
«ՇՕ աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ, եթե գրված է, ուրեմն հին է: Սակայն մինչ այժմ աշխատանքային պայմանների բարելավում է եղել, ապահովագրություն է տրամադրվել, իջեցվել է աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ ի հաշիվ բրիգադների ավելացման:
Ընդհանուր առմամբ՝ աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է նաև բուժաշխատողների ամսական հերթապահություններով: Մեծ հաճույքով կողմնակից եմ ՇՕ աշխատավարձերի բարձացմանը, սակայն խնդիրը հրատապ էր կանչերի սպասարկման պահին, քանի որ սպասարկող մեքենաները չէին բավարարում: Հիմա նման պատկեր չունենք». նոյեմբերի 1-ին 2020թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Իմ քայլից» պատգամավոր Արփինե Դավոյանի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր ժամկետում պետք է սպասել ՇՕ բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացումը:
«Իմ քայլից» Նարեկ Զեյնալյանը պնդեց՝ այնուամենայնիվ, աշխատավարձը ՇՕ-ի ցածր է, և կարելի է բարձրացման համար միջոցներ գտնել, որովհետև բժիշկները հիվանդների ձեռքին են նայում: Նախարարն արձագանքեց. «Հաճույքով Ձեզ հետ կքննարկեմ աշխատավարձի հնարավոր բարձրացման ֆինանսական աղբյուրը: Բժիշկներն էլ հիմա այնքան չեն նայում հիվանդի ձեռքին»,- ասաց նա: Նախարարը հայտնեց նաև, որ առաջիկայում կանչերի դասակարգում կարվի, ոչ հրատապ կանչերը չեն սպասարկվի, նրանց կառաջարկվի հաջորդ օրն այցելել պոլիկլինիկա: Այժմ մի փորձնական ծրագիր է իրականացվում, որով կանչերը սպասարկում են ոչ թե ՇՕ-ի, այլ շրջիկ բժիշկները:
Նշենք, որ 2020թ. պետբյուջեի նախագծի համաձայն՝ նախատեսվում է առողջապահությանը հատկացնել 109 միլիարդ դրամ՝ 2018թ. 89,6 միլիարդ դրամի դիմաց: Ըստ առողջապահության նախարար Ա.Թորոսյանի՝ այս տարվա հունիսին կառավարության որոշմամբ նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 12 միլիարդ դրամ: Այդպիսով՝ նախարարության բյուջեի աճը 2020թ. կկազմի 7,3 տոկոս:
27,1 միլիարդ դրամ ուղղվելու է առողջության պահպանման առաջնային օղակին, որը գերակա խնդիր է նախարարության համար:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...