Ավելացել է Թբիլիսիում ավտոմեքենայի սխալ կայանման համար նախատեսված տուգանքը

Այսօր Թբիլիսիում կայանելն անվճար չէ: Քաղաքում կայանման համար շաբաթական վճարը 4 լարի է (մոտ 1,5 դոլար), վեց ամիսը ՝ 25 լարի (մոտ 9 դոլար), մեկ տարին ՝ 50 լարի (մոտ 18 դոլար):

 

Այսուհետ վրացական մայրաքաղաքում կայանման կանոնները խախտող վարորդները ստիպված կլինեն վճարել հինգ անգամ ավելի: Թբիլիսիում կայանատեղիների կանոնների խախտման համար տուգանքն  10 լարիից (գրեթե 3․4 դոլարից) աճել է մինչև 50 լարի (մոտ 17 դոլար): 

 

Այդ մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա հայտարարությամբ՝ օրենքն ուժի մեջ կմտնի քաղաքային ավտոբուսների նորացումից հետո:

 

Փոխվել է նաև տուգաննքեր վճարելու կարգը: Մինչ այդ, օրինախախտին փոստով էր ուղարկվում օրենքի խախտման արձանագրւոթյունը, այսուհետ այն կարող են տեսնել հատուկ ինտերնետային էջում ՝ www.tp.ge։

 

«Այն դեպքում, երբ տուգանքի նշանակման պահից 10 օրվա ընթացքում տուգանված անձը կվճարի տուգանք, նա կստանա 20% զեղչ, և  ստիպված չի լինի ամբողջությամբ վճարել տուգանքը: Ավելին՝ բոլոր տուգանված անձինք իրենց բջջային հեռախոսների վրա կստանան ծանուցում SMS հաղորդագրության տեսքով», – ասել է քաղաքապետը:

 

Կալաձեն նաև նշել է ժամային տարածքի կայանատեղիի ներդրման կարևորությունը: Նոր կանոնը կիրառվել է Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում ՝ փորձնական ռեժիմով, օգոստոսի 1-ից:

Քաղաքականություն