Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից․ Մոսկվայում հստակ ժամկետ են նշում

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից․ Մոսկվայում հստակ ժամկետ են նշում
ՀԱՊԿ-ում  Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարա�…

ՀԱՊԿ-ում  Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։



Դիվանագետի խոսքով՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու իրավասությունը պատկանում է բացառապես Հավաքական անվտանգության խորհրդին, որտեղ ընդգրկված են պետությունների ղեկավարները։ Նման որոշումների իրավական հիմքերը, ըստ նրա, ամրագրված են ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներում։



Գալուզինը նաև շեշտել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որի դրույթները, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները, ենթակա են պարտադիր կատարման։



«Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց, և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն դա չի դադարեցնում Հայաստանի՝ ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու պարտավորությունները», — հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։



Նա հավելել է, որ նման դեպքերի համար միջազգային կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, և «ՀԱՊԿ-ը բացառություն չէ»։


Այսինքն` Երևանը չի կարարել իր պարտավորությունները` չի կատարել դրամական փոխանցումները, ու Մոսկվան որոշել է Երևանին  ձայնից զրկել ու այդ  իրավունքը դնել քննարկաման:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250