ԵԱՏՄ, թե՞ ԵՄ․ թող հստակ հարցնեն ժողովրդին․ Մսկվան արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք անվանելով խճճված և հակասական։ Հարցը վերաբերում է Եվրոպական միությանը միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավոր հանրաքվեին։
Դիվանագետը հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ վերազգային կազմակերպություններին անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է նախաձեռնի հենց Հայաստանի կառավարությունը։
Մինչդեռ, ըստ Գալուզինի, 2025 թվականին «ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայկական կողմը պնդում էր, թե հանրաքվեի կարիք չկա, քանի որ փաստաթուղթը պարզապես քաղաքական հռչակագիր է։
«Այժմ էլ մենք լսում ենք, որ Հայաստանի հունիսյան ընտրությունների արդյունքներն իբր ինքնին արդեն համազգային աջակցություն են վկայում եվրոպամետ ուղու, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համար, հետևաբար կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա», — նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ նախընտրական շրջանում Փաշինյանի խոսքերը հաճախ իրարամերժ էին։
«Հիշեցնեմ, որ նախընտրական արշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններ։ Ընդ որում, երբեմն նաև բավական բացահայտ ընդունում էր, որ Հայաստանին առայժմ ոչ ոք չի հրավիրել ԵՄ, և որ այն ընդհանրապես երբեք կարող է դրա անդամ չդառնալ, — հավելել է նա։ — Իրոք շատ բան է արդեն ասվել, սակայն դա ամենևին էլ հստակություն չի ավելացնում»։
Գալուզինի փոխանցմամբ՝ հենց այս անորոշության պատճառով է, որ ԵԱՏՄ անդամ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ղեկավարները կարևորում են հասկանալը, թե ինչ է իրականում մտածում Հայաստանի հասարակությունը։
«Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական իմաստով (ցանկանո՞ւմ եք ԵՄ), այլ կոնկրետ-գործնական՝ պատրա՞ստ եք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ապագայում ԵՄ-ին միանալու՝ ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Քանի որ հենց հարցի այս ձևակերպումը կլինի առավել ազնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Եվ նաև ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների մ...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի հրամաններով՝ Դատախազությունում...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...