Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Միջին չափի երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա եւ կերել նրանց: «Շները շատ մեծ չէին, բայց պահակները չէին հասցրել կանխել կատարվածը: Այս պահին շները մեզ մոտ են պահվում»,- ասաց նա: Այգու ղեկավարությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ շներին այնտեղից տանելու համար:
Նա հերքել է տեղեկությունը, որ այգու պահակը սատկացրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին:
Ռուբեն Խաչատրյանը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չնշեց: Ասաց, որ կենդանաբանական այգին շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածի:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Ուշադրություն. Լարսը փակ է
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ձյան տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ...
Ձյուն է տեղում Հայաստանի մի շարք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...