«Ժողովուրդ». Ստամբուլյան կոնվենցիայի հարցի քննարկումը ԱԺ-ում կսկսվի նոյեմբերի 1-ից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, և որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:
Օրաթերթը պարզել է, որ Երևան են ժամանելու ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի ղեկավար Մարսելինե Նաուդին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ էրիկ Հելգեսեն, նաև ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավար Ղանիել Կանջեմին՝ տեղում քննարկելու կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները:
Օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպացիների առաջարկով այս քննարկումը կազմակերպելու բանակցությունները հայկական կողմի հետ բավականին երկար են տևել, ի վերջո գտնվել է բոլորին հարմար օրն ու ժամը:
Մանամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...