Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի փայտահատն անտառապահն էր․ մանրամասներ

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի…

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի ղաշ» կոչվող տարածքից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» ավտոմեքենա։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, մեքենայի 60-ամյա ուղևորը, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղ անտառպետության անտառապահներից էր, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, ձեռք է բերել իր հսկողության տակ գտնվող պահաբաժնից և տեղափոխում է Նոյեմբերյան քաղաք։

Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250