«Փաստ». Անտառներով հարուստ մարզերում բնակչությանը լուրջ խնդիրների առջև է կանգնել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անտառահատման դեմ պայքարի հայտարարված խստացումը անտառներով հարուստ մարզերում լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել բնակչությանը։ Անշուշտ, ապօրինի անտառահատման դեմ պայքարել պետք է, անշուշտ, անտառները պահպանելն անհրաժեշտ է:
Սակայն, երբ դրան զուգահեռ չկան այլընտրանքային լուծումներ, արդյունքում ստացվում է էլ ավելի ծանր վիճակ: Մասնավորաբար, Լոռու և Տավուշի մարզերում բնակչությունը ձմռան շեմին պարզապես կանգնած է փաստի առաջ, քանի որ մեկ խորանարդ մետր փայտի գինը հասել է աննախադեպ չափերի՝ 23-25 հազար դրամի։
Բնակիչները թերթի լրագրողների հետ զրույցում բողոքում էին, որ իրենք բացարձակապես ի վիճակի չեն նման գումար վճարել ձմեռվա վառելիքն ապահովելու համար։
«Մենք ոչ կարանք գազ վառենք, ոչ էլ 25000 դրամ տանք մի կուբ փետի հըմար, եթե սենց գնաց, ամեն ինչի էլ կդիմենք»,-թերթի հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը։
Կառավարությունը այս հարցը որոշակի մեղմելու համար ընտրել է արտաքուստ այլընտրանքային միջոց, որը, սակայն, արդյունավետ չէ. թույլատրվում է հավաքել, այսպես կոչված, «հնուկները»:
Նախատեսվել է յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 8 խորանարդ մետր փայտ ձեռք բերելու կտրոն՝ 8 հազար դրամ արժողությամբ, սակայն խոսքը անտառի անհասանելի հատվածների մասին է, որտեղ որևէ տեխնիկա անզոր է բարձրանալ, և չկա ոչ մի նպաստավոր պայման փայտի հավաքման համար։
Բնակիչներից մեկը զայրույթով նշել է, որ «նախ՝ 8 մետրով չենք կարա սաղ ձմեռ յոլա գնալ, իսկ փետն էլ ընենց տեղեր են, որ մինչև տուն հասցնելը կարժենա 20 հազար դրամ»։ Ստացվում է, որ մարդիկ ձմռանն ընդառաջ լուրջ խնդրի առաջ են կանգնած, և չի բացառվում, որ խնդրի հետ կապված դիմեն ծայրահեղ քայլերի։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...