Մետրոյի նոր կայարանը կլինի կամրջի վրա. փոխքաղաքապետ

Վերջերս Երևան էին այցելել ներդրողի կողմից ներգրավված շինարարները, որոնք ուսումնասիրություններ իրականացրին թե ձորի, թե թունելի հատվածում։ Այս մասին այսօր, խոսելով մետրոյի նոր կայարանի  կառուցման մասին, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ «Իրենց հետ  ունեցանք վերջնական պայմանավորվածություն, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես նախագիծը, որը կներկայացնեն մեր տված պարամետրերի հիման վրա և կիրա կանացվի մետրոպոլիտենի շինարարությունը, հույս ունենք՝ հաջորդ տարի կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ»,- նշեց Սարգսյանը։

 

Փողքաղաքապետն ասաց, որ կայարանը կլինի կամուրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով զինված։ «Դրվել է խնդիր, որը շարունակելի լինի կառուցման տրամաբանությունը, ենթադրի շարունակելիություն թունելային հատվածով մինչև հաջորդ կայարան»,-նշեց նա:       

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ