Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին. Կոնստանտին Օրբելյան
Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո թատրոնի հովանավորները դադարեցրել են ֆինանսավորումը, տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածությունները անորոշ իրավիճակի պատճառով չեղարկվել են։
Հոկտեմբերի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել է Օրբելյանի հայցը։ Անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից։ Դատարանը նաև թատրոնին պարտավորեցրել է վճարել Օրբելյանին՝ հարկադիր պարապուրդի համար։
«Երբ ինձ նշանակեցին այդ պաշտոնում, ես իմ անունի և կապերի շնորհիվ ֆինանսական աջակցության աղբյուրներ գտա։ Բայց երբ ինձ որոշեցին ազատել, նրանք նույնպես հեռացան։ Իսկ թատրոն պահելը թանկ հաճույք է, չէ՞ որ այնտեղ աշխատում է 700 մարդ», – ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով` թատրոնը շատ խնդիրներ ունի, տանիքը կաթում է, վերանորոգում է պետք, օդափոխության համակարգերը չեն աշխատում կամ վատ են աշխատում։ Չի լուծվել «Օպերա» ակումբի վարձակալության հարցը, չկան փորձերի նորմալ դահլիճներ։ Օրբելյանն ընդգծում է, որ բազմիցս դիմել է համապատասխան մարմիններ` հարցը լուծելու համար, սակայն սայլը տեղից չի շարժվել։
Այնուամենայնիվ, Օրբելյանը վստահ է, որ երբ իր լիազորությունները որպես տնօրեն վերականգնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, թատրոնում կյանքը նորից կընթանա բնականոն հունով։
«Թատրոնի նոյեմբերյան խաղացանակը հագեցած կլինի։ Այնտեղ ելույթ կունենա Կաունասի պետական երգչախումբը, որը օպերային թատրոնի մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»։ Թատրոնի արտիստների մասնակցությամբ առաջին անգամ կներկայացվեն Մոցարտի «Բյուրեղապակյա ամրոցը» և «Կախարդական սրինգը»», – նշեց Օրբելյանը։
Նշենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Օրբելյանի։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...