Հրայր Թովմասյանը մնացել է «վերջին բաստիոնը» նախկին իշխանության. Սիմոնյան
Արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով՝ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել:
Արդյոք սա կարելի՞ է դիտարկել Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ ծավալվող իրադարձությունների ենթատեքստում արվող քայլ. հարցրել է SHANTNEWS.am-ը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:
«Ես չեմ կարծում, որ սա Հրայր Թովմասյանի շուրջ կամ որևիցե մեկի շուրջ գործընթացներ են, արդեն գաղտնիք չէ, որ այսօր Հրայր Թովմասյանը և դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ, կարելի է ասել` մնացել են «վերջին բաստիոնը» նախկին իշխանության, որովհետև ժամանակին նշանակվել են, որպեսզի սպասարկեն այդ իշխանությանը: Հրայր Թովմասյանի նշանակման հետ կապված շատ լուրջ հարցադրումներ կան»,- ասել է Սիմոնյանը` հավելելով, որ ավելին չի ցանկանում ասել, որպեսզի դա «ճնշում գործադրել» չորակվի:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...