Տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է. Փաշինյան
2019 թ. բյուջեի նախագիծն էլ, նրա կատարումն էլ արտահայտում են Կառավարության ծրագիրը:
Խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց՝ տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է: Փաշինյանը նշեց՝ իրենք բյուջեի հիմքում դնում են ոչ թե լավատեսական, այլ պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը:
«Նույն խնդիրը մենք լուծել ենք 2018 թ., որովհետև բյուջեի նախագծում 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց ապահովեցինք 5, 2 տոկոս: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է՝ ապահովելու համար առավել կայուն մակրոտնտեսական միջավայր: Երեկ ֆինանսների նախարարի հետ քննարկում էինք այս մոտեցումը, բազմիցս ենք քննարկել: Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ Надейся на лучшее, готовься к худшему: Այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...