Վանաձորում թալանել են տեղի թատրոնի դերասանուհու բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Ալլա Դարբինյանը և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 19։00-ց մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 00։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Ա. Դաբինյանին պատկանող 3-րդ հարկի բնակարան (պատշգամբի կողմից) և ննջասենյակից հափշատակել ոսկյա իրեր և մոտ 2 մլն ՀՀ դրամ։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանն աշխատում է Վանաձորի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...