Քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Կորեայի ձորում. տուգանք՝ 200 000 դրամ
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ չնայած բազմաթիվ հորդորներին՝ քաղաքացիները շարունակում են շինարարական աղբը կուտակել Շրջանցիկ թունել թաղամասի (Կորեայի ձոր)՝ աղբի համար չնախատեսված վայրում:
«Թեև վերջին ամիսներին այստեղ գրանցվել են նաև աղբ դատարկող մեքենաների գլխիվայր շրջվելու դեպքեր, քաղաքացիները չեն հրաժարվում իրենց իսկ վտանգելով օրենք խախտելու սովորույթից: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են շինաղբով բեռնված չորս մեքենա։ Օրենքի նման խախտումը ենթադրում է տուգանք՝ 200 000 դրամի չափով: Պատասխանատվության միջոցներ են մշակվում նաև այն կառուցապատողների համար, ովքեր շինաղբը ուղղորդում են դեպի չթույլատրված վայրեր։ Նման քաղաքացիները կարող են զրկվել շինթույլտվությունից։ Խնդիրը նաև ոստիկանության վերահսկողության տիրույթում է»,-նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վրաստանում տուգանում են Հայաստանի տաքսու վարորդներին. տուգանքը կազմում է 30.000 ՀՀ դրամ
auroranews.am-ի լրատվական բաժին զանագահարել է Վրաստանից ժամեր առաջ վերադարձած վարորդը, ով ներկայացրեց իրավիճակն որում հա...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի
Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:&n...