Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը խաղադրույքն է եղել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան ներսում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, նշված խաղատան անվտանգության պետ, Երևանի բնակիչ, 35-ամյա Գարեգին Կ.-ն իր՝ թվով 10 աշխատակիցների հետ, նշված խաղատանը խաղադրույք կատարելու հարցի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Բաբկեն Ա.-ի և 46-ամյա Միքայել Շ.-ի հետ, որի ընթացքում վերջիններս հարվածներ են ստացել, ինչի հետևանքով Միքայել Շ.-ին վնասվածքներ են պատճառվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են թե տուժածներին, և թե խաղատան անվտանգության պետ ներկայացած Գարեգին Կ.-ին, ով նույնպես ներկայացվել է ոստիկանության Հրազդանի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ, մյուս անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Միքայել Շ.-ն Երևանում գործող ԱՁ-ներից մեկի տնօրենն է:
Մանրամասները shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...