«Հրապարակ». Ամուլսարի մասին խոսելուց հետո իշխանական պատգամավորին հարկայինը հյուր է գնացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Ճիշտ այն պահին է հարկայինն այցելել Սեւանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։ Երեկ մեր լրագրողի հետ զրույցում Կարապետյանը չի հերքել ստուգումների փաստը, սակայն բացառել է քաղաքական ենթատեքստը եւ հերքել, թե դա որպես մահակ է օգտագործվում իր գլխին․
«Ստուգումներից մեկն ավարտվել է, մեկն ընթացքի մեջ է, բայց ես դա նորմալ գործընթաց եմ համարում եւ չեմ համարում քաղաքական։ ․․․Միաժամանակ բոլոր օբյեկտներում են ստուգումներ սկսել, ես չեմ գտնում, որ դա հատուկ իմ գործունեությամբ է պայմանավորված։ Եթե միայն մեկը լիներ, ապա կասեի՝ այո»։ Թե ինչ են հայտնաբերել ստուգումների արդյունքում, պատգամավորը տեղյակ չէ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...