Թուրքիան 100-ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում է Սիրիա
Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը, հայտնում է Ermenihaber-ը։
Կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից նախաձեռնված «խաղաղության ակունք» ռազմագործողությունից առաջ սկսված փախստականների «կամավոր վերադարձի» մասին:
Զեկույցում նշվում է, որ փախստականների զգալի մասը «կամավոր վերադարձի» փաստաթղթերը ստորագրում է բռնության պայմաններում, մի մասին էլ այդ փաստաթղթերը ստորագրել են տալիս խաբեությամբ, օրինակ` ասում են, որ դրանք պետք է ստորագրել վերահսկող մարմիններից նոր սավաններ կամ այլ պարագաներ ստանալու համար:
Կազմակերպությունը նաև հայտնում է, որ հուլիսից սկսած բազմաթիվ փախստականների վերադարձը կազմակերպելու նպատակով նրանց հետ աշխատանքներ են տարվել, սակայն ոչ մի պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե քանի փախստական է ստորագրել այդ փաստաթղթերն ու վերադարձել Սիրիա:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվ...