ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՀԿ-ն դատապարտում է նախարարների և պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ 

 

Այս մասին Ազգային ժողովում այսօր ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

 

Մարուքյանը նաեւ նշեց, որ միանգամայն ի վիճակի են հասկանալու նման մոտեցումը, բայց հարցեր են ծագում։ «Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։ Այ թե որն է հարցը»,- պարզաբանել է Մարուքյանը։

 

Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ այդ որոշումը չպետք է ընդունվեր խորհրդարանը շրջանցելով։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած աշխատավարձերի բարձրացումը նախարարներին, նրանց տեղակալներին եւ նախարարությունների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու ձեւով ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հասարակությունում։

 

Իրավիճակը խորացել է նրանով, որ այդ որոշումն ընդունվել է գաղտնի ռեժիմով։ Առաջին անգամ տեղեկությունն այդ մասին հայտնվել է մամուլում, ինչից հետո վարչապետը եւ կառավարության այլ անդամներ ստիպված են եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

 

Տեսանյութը` News.am-ի: 

 

 

Պատահարներ