Մահացած փրկարարը քառօրյայի մասնակից էր. նոր մանրամասներ ԱԻ նախարարից
Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած 22-ամյա հրշեջ-փրկարարը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր: Նա ԱԻՆ համակարգում աշխատում էր արդեն 5 ամիս:
Երկրորդ տուժած հրշեջը Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնում է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը, որը ներկայումս գտնվում է Լոռու մարզային փրկարարական վարչությունում: Նա նաեւ մանրամասներ հայտնեց.
«Գնացել են դեպքի վայր ու իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ, որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ հրշեջերից 2-ը տուժել են: Տեղանքը, որտեղ եղել է դեպքը, բավականին անմատչելի ու բարդ էր: Հրշեջներից մեկը, որը երիտասարդ տղա է, տեղում մահացել է, մյուսին մարմնի 40 տոկոս այրվածքներով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետո արդեն սանավիացիայի ուղղաթիռով Երեւան»,-ասաց նախարարը՝ նշելով, որ վիճակը ծանր է, այրվածքները խորն են, երիտասարդի շնչուղիներն են վնասված:
Նախարարի խոսքով, հրշեջի աշխատանքն այնպիսին է, որ ամեն օր կարող է նման բան տեղի ունենալ, եւ հրշեջները դա իմանալով աշխատում են: Խոսելով դեպքի մանրամասների մասին, նախարարն ասաց, որ հրդեհաշիջման ժամանակ հանկարծակի քամի է բարձրացել, կրակը շրջապտույտ է արել, ու տղաները չեն կարողացել դուրս գալ շրջապտույտից:
Ողբերգական դեպքի մասին արդեն իսկ հայտնել են մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքի անդամներին: Մեր տեղեկություններով՝ ընտանիքի անդամներին է այցելում նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհաշիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր վթար Վրաստանում․ տուժել է ՀՀ 3 քաղաքացի․ ահազանգ
Խոշոր վթար է տեղի ունեցել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Aurora News զանգահարած քաղաքացին նշեց, որ վթարից տուժել է Հա...
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16...