Ես պատրաստ չեմ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ. Անդրանիկ Քոչարյան
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվել են, թե ցանկություն ունե՞ն հանդիպել Նաիրի Հունանյանին, հետաքրքրվել են նաև, թե ինչպես են վերաբերվում նրա ազատ արձակման դիմումին:
Ճեպազրույցին մասնակցող Անդրանիկ Քոչարյանն է պատասխանել հարցին՝ ասելով.
«20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը շրջած կրակահերթերի միջոցով քաղաքական անձնավորությունը ունի հնարավորություն դիմելու ազատ արձակվելու, պետությունն էլ ունի ընթացակարգ, թե այդ ցանկությունը ինչպես իրացվի: Արդարադատության նախարարն ասաց, որ հանձնաժողովներից մեկը մերժել է, մյուսը կտա իր եզրակացությունը, եղան տեսակետներ, որ հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, ինչպես ես պատրաստ չեմ, քանի Նաիրի Հունանյանը չի համագործակցել նախաքննական մարմնի հետ, որը կասեցված է, կարճված է կազմակերպիչների մասով գործը 2004 կամ 2005-ին գլխավոր դատախազության կոլեգիայի միջոցով, որի իրավասությունը չի ունեցել: Եվ այդ կոլեգիայի որոշումն իրականացրել է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանը: Դա իրականացվել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվ...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...