Ես և Փաշինյանը բազմիցս անդրադարձել ենք Հաց բերողի գործին. Մարուքյան
ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի գործին և նշել, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել են Հաց բերողի գործին և իրենց երաշխավորությամբ ազատ են արձակել նրան, սակայն արդեն ուշ էր.
«Իմ ու Նիկոլի կռիվը այն էր, որ եթե Հաց բերողին շուտ ազատ արձակեին, ապա այդպես չէր լինի: Նա արդեն հյուծվել էր, գուցե երբ ես և Նիկոլը դիմել էինք դատախազություն, այդ ժամանակ նրան ազատ արձակեին, նա չմահանար, իսկ դա արվեց արդեն ուշ»:
Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման հարցին և նշել է, որ ուշադիր հետևում է բոլոր գործընթացներին և ցանկացած գործընթաց, որը դուրս կգա ՀՀ օրենքի սահմաններից, խիստ քննադատության կարժանանա իրենց խմբակցության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվ...
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...