«Ադրբեջանում տեղի է ունեցել լրջագույն վերադասավորում». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ուզենանք շատ հասկանալի և անպաճույճ բնորոշմամբ ներկայացնել, թե ո՞վ էր իրականում Բաքվի բռնապետի աշխատակազմի վերջերս պաշտոնից ազատված ղեկավար Ռամիզ Մեհդիևը և ինչպիսի՞ ազդեցություն ուներ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության վրա պետք է գործածել «դայակ» բառը՝ որպես միջնադարյան քաղաքական եզրույթ։
Այսինքն` այս ազդեցիկ քաղաքական գործիչն, ըստ էության, Բաքվի բռնապետի խնամակալն էր, գահապահը, որը սերելով Նախիջևանի Շարուրից, նրա հոր մտերիմն էր ոչ միայն Ադրբեջանի իշխանական համակարգի հստակ կլանային բնույթը հաշվի առնելով, այլ նաև այն հեռանկարով, որ քաղաքականապես խնամելու և աճեցնելու էր Իլհամ Ալիևին։ Ամեն դեպքում, Ռամիզ Մեհդիևը հեռացավ: Արդյոք նա է զառամե՞լ, թե՞ Բաքվի բռնապետն է աճել, հարցն, ըստ իս, մնում է բաց։ Միգուցե երկո՞ւսն էլ։ Սակայն փաստն այն է, որ Ադրբեջան հորջորջվող կազմավորման ներսում տեղի է ունեցել լրջագույն իշխանական վերադասավորում, որին պետք է աչալուրջ հետևել և փորձել վերլուծել ու հասկանալ»։
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...
Դավիթ Անանյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հնարավոր կալանավորման մասին
Քանի որ քրեական գործ կա հարուցված, բնականաբար չեմ կարող՝ ո՛չ հերքել, ո՛չ պնդել ընդհանրապես թե ում մասին է խոսքը։ Դուք տվ...