ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը. Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նորից ուզում եմ անդրադառնալ ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին։
Հանձնաժողովի նախագահը վերջերս նշեց, որ բավականին արդյունավետ են աշխատում և մինչև տարեվերջ ԱԺ-ին և հասարակությանը կներկայանան հաստ թղթապանակով, որտեղ սպառիչ պատասխան կտրվի, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։
Կրկնվելով՝ ուզում եմ նշել, որ այդ հանձնաժողովի քննարկելիք հիմնական հարցը պետք է լինի հետևյալը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ-ում և հարցազրույցների ժամանակ համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ։
Նա ուղղակիորեն մեղադրում է, որ Ադրբեջանը պատերազմը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Իսկ ԱԺ ամբիոնից ուղղակիորեն հայտարարեց, որ Ռուսաստանի հետախուզությունը մերժել է մեր հետախուզության տվյալները՝ դավադիր կեցվածք որդեգրելով։
Ներկայացվող տեսաժապավենում հենց Փաշինյանի տեսակետն է ապրիլյանի պատերազմի վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ տարածքներում ծխելը կարգելվի․ մանրամասներ
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողո...
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախ...