«Փաստ». ՀՀ-ում գործում է կրոնական 31 կազմակերպություն
«Փաստ» թերթը գրում է.
Ըստ պաշտոնական տվյալների, Հայ Առաքելական եկեղեցուց զատ մեր երկրում գրանցված է եւս 63 կրոնական կազմակերպություն (միասին՝ 64):
Այդ թվում են Ռուս ուղղափառ եկեղեցին իր 4 համայնքներով, մոլոկանների եկեղեցին, հրեական ու ասորական եկեղեցիները, Հայ կաթողիկե եկեղեցին:
Մնացյալներն, ըստ էության, այն կազմակերպություններն են, որոնք հասարակության մեջ բնորոշվում են որպես աղանդավորական կազմակերպություններ: Եթե հաշվի առնենք, որ կառույցներից երկուսը ունեն մի դեպքում՝ 10, մյուս դեպքում՝ 12 մարզային կամ համայնքային կազմակերպություններ, ապա դրանք մեկ միավոր հաշվելու դեպքում ստացվում է, որ Հայաստանում գործում է նման 31 առանձին կառույց:
Ընդ որում, ըստ չճշտված որոշ տեղեկությունների, այս թիվը ամենեւին էլ ամբողջական չէ, քանի որ մի շարք կազմակերպություններ պարզապես պաշտոնապես գրանցված չեն:
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ աշխարհաքաղաքական ներկա վտանգավոր միտումների պարագայում չափազանց կարեւոր է քրիստոնեական համայնքների համախմբվածությունը:
Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր գործում է առնվազն 31 կազմակերպություն՝ իրենց մասնաճյուղերով հանդերձ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
«Ժամանակ». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը
«Ժամանակ» թերթը գրում է. Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փո...
«Փաստ». Սամվել Ալեքսանյանից դժգոհությունը կարող է հասնել մինչև գործադուլի
«Փաստ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան...