«Փաստ». Սամվել Ալեքսանյանից դժգոհությունը կարող է հասնել մինչև գործադուլի
«Փաստ» թերթը գրում է.
Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցի՝ Նոր Նորք համայնքում մեգամոլի բացման կապակցությամբ ընկերությունը որոշել է նորամուծություն անել:
Ալեքսանյանը հայտարարել է, որ վաճառքի 25-30 % -ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, պետք է այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձեն: Խնդիրն այն է, որ նախատեսվում է մեգամոլի մթերային և այլ բաժիններում աշխատող չունենալ:
Փոխարենը, ամեն ընկերություն պետք է իր մի քանի ներկայացուցիչն ունենա խանութում, որոնք պետք է հերթափոխով աշխատեն: Հակառակ դեպքում ընկերությունները չեն կարող աշխատել մոլի հետ:
Այլ կերպ ասած՝ խանութի տնօրինությունը տեղեկացրել է արտադրողներին, որ այլեւս չեն պատրաստվում իրենց գրպանից վճարել աշխատողների աշխատավարձը, ուստի որոշել են ընկերությունների հաշվին այդ հարցը լուծել:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն, հարցին ընթացք տալու համար մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Աթենք» ընկերությունը, այս մասին տեղեկացրել են ՏՄՊՊՀ հանձնաժողովին:
Ըստ էության, արտադրողները գտնում են, որ սա անբարեխիղճ մրցակցության վառ օրինակ է, որը կարող է վատ ավանդույթի վերածվել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, արտադրող ընկերությունները դժգոհում են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող արտադրանքի իրացման առումով անհավասար մրցակցության պայմաններից:
Մանրամաները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
«Ժամանակ». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը
«Ժամանակ» թերթը գրում է. Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փո...