Երեւան-Դիլիջան ճանապարհին մեքենան 10 մետր գլորվել է ձորը. կան տուժածներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 07:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին (6-րդ ոլորան) «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը (Վարդգես Մ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Պայմանագրային զինծառայող է զոհվել
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին ֆեյսբուքի ի...