Չգիտեմ այլ լեզուներով ինչպես է պետք թարգմանել Արցախը Հայաստանն է ու վերջ․ Հովհաննես Իգիթյան
Այսօր, լրագրողների հետ զրույցում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ նշեց, որ Ալիևը հակասում է ոչ միայն իրեն, այլ նաև Մինսկի խմբի տասնյակ տարիների գործընթացին։
«Մեկ ուրիշ հայտարարության եմ սպասում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մի քիչ սխալ են հասկացել, նա չի ասել, որ Արցախը Հայաստանի տարածք է, դա դեմագոգիա է, որը օգտագործեց նաև Ալիևը։ Չգիտեմ այլ լեզուներով ինչպես է պետք թարգմանել Արցախը Հայաստանն է ու վերջ։ Լավրովն անդրադարձավ այդ հարցին, ասելով, որ դա չի նպաստում բանակցությունների գործընթացը սկսելու մթնոլորտին»,-ասաց Իգիթյանը։
Նա ընդգծեց՝ սպասում է, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը պետք է անաչառ լինի, հայտարարություն անի Ալիևի ասածի հետ կապված։
«Ալիևը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։ Եթե Ադրբեջանը համարում է, որ Արցախը իր տարածքն է, ի»նչ բանակցությունների մասին կարող է խոսք գնալ։ Սրանով Ադրբեջանը հայտարարում է, որ չի տեսնում խաղաղ բանակցությունների շարունակություն»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...