ԱԺ-ն պատշաճ կերպով հրավիրել էր Թովմասյանին ներկա գտնվել երեկվա նիստին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին հարցին: Նշել է, որ իրենց քայլերը իրավական կարգավորումների շրջանակում են: Լրագրողները հարց են ուղղել Հրայր Թովմասյանին հանձնաժողովի նիստերին չհրավիրելու մասին: Միրզոյանը պատասխանել է.
«Ես ուզում եմ, որ հստակ արձանագրենք, որ ԱԺ-ն պատշաճ կերպով հրավիրել էր Հրայր Թովմասյանին ներկա գտնվել երեկվա նիստին, պաշտպանել իր դիրքորոշումը, պատասխանել պատգամավորների հարցերին, իսկ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, բացի թղթայինից, եղել էր զանգ: Որևէ պահանջ իրավական հանձնաժողովի նիստին հրավիրել չի եղել, չի եկել ու ընդ որում `ներողություն խնդրելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, սա ես կարծում եմ` ԱԺ-ի ու ԱԺ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ անհարգալից երևույթ է ու գալիս է ապացուցելու մի բան` ինչի վրա ես ուշադրություն էի հրավիրում երեկ իմ ելույթում, հստակ քաղաքական դիրքորոշման, մոտիվացիայի տարրեր կան»,-ասել է ԱԺ նախագահը:
նա պնդել է իր այն կարծիքը, որ Հ. Թովմասյանն ունի նեղ քաղաքական, կուսակցական, մոտիվացիա իր գործելաոճում, արդար դատական համաիկարգի տեսանկյունից չի հանդես գալիս:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...