ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանի մոտ․ բերման ենթարկվածներ կան

«Մարզպետ հեռացի՛ր», «Գյուղը մերն է» վանկարկումներով Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանում՝ ընդդեմ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Գարիկ Սարգսյանը երեկ ընդունել է նախկին գյուղապետին եւ Նորաշենի մի խումբ բնակիչների, զրուցել է նրանց հետ, եւ ասել, որ իր որոշումը չի փոխելու:  

 

Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, ինչից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանին: Նկատենք նաեւ, որ մարզպետարանի մոտ այս պահին հավաքված են նաեւ Գարիկ Սարգսյանի որոշմանը կողմնակից քաղաքացիներ: Նրանցից մեկը քիչ առաջ հայտարարեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներից ոչ բոլորն են նորաշենցիներ, եւ պնդեց, որ ակցիայի մասնակիցների թվում սադրիչներ եւ իրեն հայտնի ուժերի կողմից ուղղորդվողներ կան:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ Tert.am-ի

Քաղաքականություն