Քաղաքականություն

Շնորհակալ եմ հայերին. Ջոնաթան Լակոտ

WRed 430 դիտում
Շնորհակալ եմ հայերին. Ջոնաթան Լակոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտնն իր ֆեյսբուքյան էջում գրել.

Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Նրանցից յուրաքանչյուը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի:

Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի « Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:

Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության և յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:

Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին:

Հնագույն լեզուների և քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության և հիշատակի պահպանման հանդեպ:

Ուրբաթ, սեպտեմբերի 27-ին և երկուշաբթի, սեպտեմբերի 30 -ին, ժամը 15 :00-ից 17 :00-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից