Այն 10 հոգին որ եկան ՍԴ-ի դիմաց կանգնեցին, դրանք հասարակություն չեն. ՍԴ անդամ
Վաղաժամ կենսաթոշակային համակարգի անցնելու առաջարկի մասին կարող եմ ասել, որ ես չեմ պատրաստվում։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
«Սահմանադրական փոփոխությունների առաջարկները երբ որ դրվեն սեղանին, կտեսնենք թե ինչպիսին են։ Այդ ամենին ես քաղաքական գնահատական չեմ տա, սահմանադրական դատարանը այն կառույցն է, որի գործունեության վերաբերյալ միշտ տարբեր կարծիքներ կարող են լինել, և եթե զբաղվեք այդ կարծիքների վերլուծությամբ՝ առնվազն կխախտենք չեզոքություն և զսպվածություն ցուցաբերելու օրենսդրական պահանջը»,-ասաց Գյուլումյանը։
Նա ընգծեց, որ իրեն ոչինչ չի կարող կաշկանդել գործ քննելու և անաչառ որոշում կայացնելուն։
Հարցին, արդյոք ՍԴ անդամները սահմանադրական փոփոխությունների կարիք տեսնում են, թե ոչ, Գյուլումյանը պատասխանեց. «Կոռեկտ չէ ՍԴ անդամին նման հարց տալը, քանի որ մենք սահմանադրություն ենք պաշտպանում։ Ինչ վերաբերում է ՍԴ-ն քաղաքականացված մարմին համարելուն, իհարկե ես այդպես չեմ կարծում»։
Դիտարկմանը, որ անկախ սահմանադրական դատարանի ներկայացուցիչները քաղաքական կապեր ունեն հին իշխանության ներկայացուցիչների հետ, Գյուլումյանն ասաց. «Մեր հասարակությունը շատ փոքր է։ Մեզ մոտ կան նաև կապեր ունեցող այսօրվա քաղաքական ուժերի հետ։ Ես ինքս և մեկի, և մյուսի հետ կապեր ունեմ, ինչի մասին է խոսքը, փոքր հանրության մեջ ենք ապրում։ Պարզապես դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում լինել անաչառ և անկախ»։
Հարցին, այդ դեպքում ինչի հասարակությունը չի վստահում ՍԴ-ին և համարում է ոչ անաչառ, Գյուլումյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այն 10 հոգին որ եկան ՍԴ-ի դիմաց կանգնեցին, դրանք հասարակություն են»։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...