«Հրապարակ». Բաբայանը ցանկացել է՝ առանց իր ներկայության թիմը միաձայն որոշի իրեն դարձնել կուսակցության նախագահ
«Հրապարակ» թերթը գրում է.
Ստեփանակերտում սեպտեմբերի 22-ին՝ Սամվել Բաբայանի կուսակցության հիմնադիր համագումարին, պարզվում է, «կամանդույուշչին» չի մասնակցել։ Բաբայանի կուսակից, նորընտիր քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանից տեղեկացանք, որ պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ հիվանդ է, իսկ ոչ պաշտոնապես՝ ասում են, թե Բաբայանը ցանկացել է, որ առանց իր ներկայության թիմը միաձայն որոշի իրեն դարձնել կուսակցության նախագահ։ Կուսակցությունը կոչվում է «Միասնական հայրենիք», որի հիմնադրման փաստաթղթերը շուտով կներկայացվեն Արցախի արդարադատության նախարարության պետռեգիստր՝ գրանցման։
Բաբայանի բացակայությունը խոչընդոտ չի՞ հանդիսանա կուսակցության գրանցման համար։ «Իհարկե՝ ոչ։ Ինքը համագումարի պատվիրակ է, ավելին՝ բոլորը միաձայն իրեն ձայն են տվել, և օրենքում չկա սահմանափակում, որ եթե մարդը ներկա չէ, ապա չեն կարող գրանցել»։ Կուսակցության գրանցման համար օրենքը պահանջում է 300 հիմնադիր անդամի, ինչպես նաև ԱՀ-ի շրջանների առնվազն 1/3-ում տարածքային կազմակերպությունների առկայություն։ «Բայց մենք պլանավորում ենք 7 շրջանում էլ ունենալ տարածքային կազմակերպություն։ Ավելին, համագումարին Ստեփանակերտ քաղաքից եւ 7 շրջաններից ունեինք պատվիրակներ»,- ասաց Սերգեյ Զաքարյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...