Հայտնաբերել եմ ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներ․ Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների հաղորդագրության վերաբերյալ
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել, որտեղ անդրադառնում է ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ Համալսարանի տարածած հաղորդագրության բովանդակությանը։ Մասնավորապես նշում է, որ հաղորդագրության տեքստի մեջ հայտնաբերել է բազմաթիվ ուղղագրական ու կետադրական սխալներ, որոնք և ներկայացնում է։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի գործընկերներ,
Այսօր առավոտյան դուք ԵՊՀ-ի անունից շատ կարևոր հաղորդագրություն եք ստացել, որտեղ մանրամասն պարզաբանվում են վերջերս հասարակական քննարկման առարկա դարձած բազմաթիվ կարևոր հարցեր։ Քանի որ ինձ հանձնարարվել էր միայն ուղարկել ու տեղադրել, ես բարեխղճորեն արել եմ ինձ տրված հանձնարարականը։ Ավելի ուշ ծանոթանալով տեքստին՝ հայտնաբերել եմ, որ այնտեղ կան ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներ։ Խնդրում եմ՝ ուղղեք տեքստը՝ ըստ ներկայացվող տարբերակի։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ԵՊՀ-ում նախարար Արայիկ Հարությունյանի կուրսեցու՝ նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի գործունեության որակներին։ Մասնավորապես նշել էր, որ նշանակված անձը հայերեն գրում է տառասխալներով, անգլերեն ու ռուսերեն ընդհանրապես չգիտի, ոչինչ չի հասկանում լրատվությունից և PR-ից, ղեկավարում է ԵՊՀ ճապոներենի, կորեերենի և չինարենի կենտրոնները, բայց այդ լեզուներից ոչ մեկը չգիտի։
Ավելի ուշ ԵՊՀ-ից տեղեկություն ստացվեց առ այն, որ ավելի վաղ ուղարկված հաղորդագրության մեջ եղել են վրիպակներ։


Նմանատիպ հոդվածներ
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...