Հարկային արտոնություն տրվեց «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկային. 250 աշխատատեղ կստեղծվի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հարկային արտոնություն տալ «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Մասնավորապես գործադիրը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԼՈՐԻԱ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ կազմակերպությունը գործում է Վանաձորում 2018 թվականից. «Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը կկատարի 3 մլրդ դրամի ներդրումներ՝ մասնաճյուղի նորոգման եւ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Ներկայումս ընկերությունում աշխատում է 1500 աշխատակից: Նախատեսվում է, որ աշխատատեղերը կավելանան մոտ 250-ով: Արտադրանքի ընդհանուր ծավալը ծրագրի իրականացման արդյունքում կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամը կիրացվի ՀՀ-ում: 3,5 մլրդ դրամի արտադրանքը կարտահանվի ԵՏՄ երկրներ եւ 6 մլրդ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ»,- ասաց Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...