Համայնքները կախված են կառավարության դոտացիայից. Պապիկյան
Սուրեն Պապիկյանն առաջարկում է համայնքների հետագա խոշորացումը անվանել միավորում: Լրագրողների հետ զրույցում նախարար Պապիկյանը հայտարարեց, որ համայնքների միավորումը շարունակվելու է. իրենք հիմա ուղղակի մեխանիզմներն են սահմանում, թե ինչ ճանապարհով պետք է գնան, որ դա լինի ոչ թե ստիպողաբար, այլ՝ գիտակցված:
Հարցին՝ հանրաքվեի հնարավորություն լինելո՞ւ է, Պապիկյանը նշեց, որ եթե համայնքում ձևավորվի նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաք կանի հանրաքվեի համար, և կապահովվի անհրաժեշտ թվով ստորագրություն, բնականաբար, այդ համայնքը կգնա այդ ճանապարհով:
«Մի բան հստակ է, որ փոքր համայնքների մեծ մասը կախված է կառավարությունից ու այսօրվա՝ համայնքների ապակենտրոնացման և համահարթ զարգացման կառավարության տեսլականից դա չի բխում: Հիմա համայնքները կախված են կառավարության դոտացիայից:
Այսինքն՝ եթե այսօր կառավարությունը դոտացիա չտա, ինքնուրույն կոչվող համայնքը չի կարող իր տարրական խնդիրները, օրինակ՝ աշխատակազմին աշխատավարձ տալը, լուծել»,- ասաց նա և հավելեց, որ խոշորացված համայնքները կարողանում են դա անել:
Հարցին էլ՝ կադրային այլ փոփոխություններ սպասվում են, գո՞հ են համայնքների ղեկավարներից, Պապիկյանն ասաց. «Համայնքի ղեկավարի պաշտոնը ընտրովի է, մենք կարող ենք որևէ համայնքի ղեկավարից լինել գոհ կամ դժգոհ, բայց շահառուն հանդիսանում է տվյալ համայնքի բնակիչը, և բնակիչն է որոշում և որոշելու, թե ով լինի իրենց համայնքի ղեկավարը: Իմ կոչը համայնքի բնակիչներին այն է, որ հետևողական լինեն, որ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվի համապատասխան գիտելիքներով օժտված մարդ»:
Նա ընդգծեց, որ ՏԻՄ ընտրությունների իր տեսլականն այն է, որ լինի համամասնական ընտրակարգ, որպեսզի ավագանին իր կազմից ընտրի համայնքի ղեկավար և հետո անհրաժեշտության դեպքում պաշտոնանկ անի:
Նմանատիպ հոդվածներ
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...