Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ նախկին նախագահ Ժակ Շիրակի
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, ով մահացել է սեպտեմբերի 26-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է SETE ընկերությունը, որը սպասարկում է Էյֆելյան աշտարակը:
«Այսօր 21:00-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի: Նաև այդ պահից սկսած աշտարակն այցելուներ չի ունենա: Մենք չենք կարող ապահովել հյուրերի անվտանգությունը, երբ լույսերը չեն վառվում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Շիրակը, ով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 1995-2007 թվականներին, կյանքից հեռացել է այսօր առավոտյան: Նախկին նախագահն 86 տարեկան էր:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...